Երիտասարդ նկարիչը ստվարաթղթից արհեստական ավտոպատահարներ է ստեղծում Չիլիում
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի 23-ամյա նկարիչ Դոն Լուչոն ստվարաթղթից ուշագրավ ավտոպատահարներ է ստեղծում մայրաքաղաքի փողոցներում, տեղեկացնում է «Orange.co.uk» կայքը:
Լուչոն օգտագործելով ստվարաթղթի թափոններ, դրանք վերածում է յուրահատուկ մեքենաների, սակայն հեռվից դրանք այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես ավտոպատահարի ենթարկված իսկական մեքենաներ լինեն:
«Ես տեղադրում են դրանք քաղաքի կենտրոնական փողոցներում, քանի որ այնտեղ մարդաշատ է»,- ասել է Լուչոն, հավելելով, որ քաղաքացիներից շատերը տարակուսում են, կարծելով, որ մեքենաներն իսկական են:
Բացի մեքենաներից, Լուչոյի հավաքածուում կան ստվարաթղթե ինքնաթիռներ, ննջասենյակ, խոհանոց, զուգարան և այլն:










