Համոզված եմ, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն. Փաշինյան

11:58 • 06.11.26

Համոզված եմ, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ժամանակ՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին։

«Հայաստանը և Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, բայց ես համոզված եմ, որ առաջիկայում այդ հարաբերությունները կհաստատվեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները։ Եվ կարծում եմ, որ դա մի փաստ է, որը մենք պետք է արձանագրենք»,- ասել է նա: