«Ռոմեո և Ջուլիետ»-ը` սուննի և շիա արաբներ

12:26 • 26.04.12

Ուիլյամ Շեքսպիրի աշխարհահռչակ ողբերգություններից մեկը`«Ռոմեո և Ջուլիետ»-ը յուրովի մեկնաբանությամբ է բեմադրվել Բաղդադի պետական թատրոնում, հաղորդում է Foxnews-ը:

 

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Մոնադիլ Դաուդի բեմադրած տարբերակում ոխերիմ թշնամիներ Մոնտեկի և Կապուլետի ընտանիքներին փոխարինել են ոչ պակաս ոխերիմ կրոնական թշնամիներ սունի և շիա մուսուլմանները:

 

Դաուդի խոսքերով նոր բեմադրությունը արտացոլում է Իրաքի ներկա վիճակը, որտեղ շիա և սուննի մուսուլմաների հակամարտությունը բռնությունների է հանգեցնում: