Անանը Սիրիայի հարցը քննարկում է նաև հարևան Իրաքի հետ
Միջին Արևելքում Սիրիայի դաշնակիցների հետ հանդիպումների շրջանակներում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպան Քոֆի Անանը ժամանել է Իրաք, հայտնում է Reuters-ը:
Անանը Բաղդադ է ժամանել Դամասկոսի հիմնական դաշնակից Իրանում մեկօրյա այցից հետո:
Հարևան Սիրիայում արնահեղությունը դադարեցնելու նպատակով Անանը կհանդիպի Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին:
Իրաքի կառավարության խոսնակ Ալի ալ-Դաբբաղն ասել է, թե Բաղդադը լուծումներ է առաջարկելու Սիրիայի 16-ամսյա ճգնաժամը լուծելու համար, որում, ակտիվիստների տվյալներով, 17 000 մարդ է զոհվել:
Դամասկոսում կայացած հանդիպումից հետո դիվանագիության վետերան Անանն ու Սիրիայի նախագահը պայմանավորվածություն էին ձեռք բերել Սիրիայում բռնությունները դադարեցնելուն ուղղված նոր ծրագրի վերաբերյալ:









