Հիբրիդային BMW 3-ը 335i սեդանից ավելի հզոր կլինի (լուսանկարներ)
BMW-ից 3-րդ դասի հիբրիդային սեդանի վերաբերյալ տեղեկությունների որոշ արտահոսք է եղել. այն 335 ձիաուժ հզորությամբ ուժային համակարգ և 8 աստիճան «ավտոմատ» կստանա:
BMW ActiveHybrid3-ը հնարավոր կլինի բացահայտել ոչ միայն համապատասխան գրությունից, այլ նաև արտաքինից: Տարբերվող են արտամղման համակարգի ելուստները, որոնք փայլատ քրոմից են, ինչպես նաև էքստերիերի փայլատ դետալներով:
Բացի այդ, հիբրիդի վրա տեղադրվում է 18-դույմանոց անվասկավառակներ: Հիբրիդային BMW 3 Series-ի բեռնախցիկի ծավալն է 90 լիտրով փոքրացրած, քանի որ դրա հատակին լիթիում-իոնային մարտկոցներն են, որոնցով սնվում է էլեկտրաշարժիչը:
Հիբրիդի ուժային համակարգը բաղկացած է շարային 6 գլանային 3լ ծավալով 306 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչից, որը նույն 335i-ի շարժիչն է, և 55 ձիաուժ հղորությամբ էլեկտրական շարժիչից:
Նման «զույգը» սեդանին 0-ից 100կմ/ժ արագության է հասցնում 5,3 վայրկյանում, և հնարավորություն է տալիս 100 կմ ճանապարհի համար միջինը 5,9լ վառելիք ծախսել: Միայն էլեկտրականությամբ սեդանը կարող է 4 կմ ճանապարհ անցնել:
Ավելի շատ վառելիք տնտեսելու համար ActiveHybrid 3-ը համալրված է Eco Pro համակարգով, որն անջատում է բենզինային շարժիչը վարընթացի ժամանակ։
BMW ActiveHybrid 3-ը կարտադրվի Գերմանիայի Մյունխեն քաղաքի գործարանում: Եվրոպական շուկաների համար մեքենայի գինը դեռ անհայտ է, սակայն ԱՄՆ-ում, արդեն այս տարեվերջին, մեքենան կվաճառվի նվազագույն 50.195 ԱՄՆ դոլարով:









