ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Ալ Կապոնեի զրահապատ Cadillac-ը (լուսանկարներ)

20:17 • 10.07.12

RM Auctions աճուրդների տունը վաճառքի է ներկայացրել 1928թ. արտադրության զրահապատ Cadillac 341-A V-8 Town Sedan-ը, որը պատկանել է ամերիկյան գանգստեր Ալ Կապոնեին:

 

Մեքենան գնահատվում է 300-500 հազար ԱՄՆ դոլար: Աճուրդը կկայանա հուլիսի 28-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Պլիմուտ քաղաքում, հաղորդունմ է lenta.ru-ն:

 

Աճուրդի կայքը նշում է, որ մեքենան Չիկագոյի հայտնի գանգստերին պատկանելու վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չկան: Այնուամենայնիվ, մեքենայի հետագա սեփականատերերը համոզված են եղել, որ ի սկազբանէ «Կդիլակի» տերը Ալ Կապոնեն է եղել:


Մեքենայի պատմությունը փաստաթղթավորված է միայն 1933թ., երբ զրահապատ Cadillac-ը անցավ հերթական տիրոջը` Գարի Լաբրեքին, ով այն գնել էր Կապոնեյի գործակալից:


Լաբրեքը մեքենան ցուցադրել է զանազան միջոցառումների ընթացքում, իսկ 1958թ. մեքենան վաճառել է 510 ԱՄՆ դոլարով:
Դրանից հետո մեքենան պատկանել է կանադական բմի քանի ավտոթանգարանների, իսկ 2006թ. Cadillac-ը գնել է ներկայիս սեփականատերը` Ջոն Օքվիննան:


RM Auctions-ի տեղեկություններով, ավտոմեքենան զրահապատվել է Ալ Կապոնեյի պատվերով փոքր մասնավոր արհեստանոցում: Զրահապատման սալիկների ընդհանուր քաշը 1,3 տոնա է կազմել: Ռիչարդ Քապստրանը, ում հայրն է իրականացրել մեքենայի զրահապատումը, պատմել է, որ Կապոնեն աշխատանքի դիմաց պայմանավորված գումարի կրկնակին է վճարել իր հորը: Իսկ Կապստրանին, ով այդ ժամանակ 10 տարեկան էր, Կապոնեն 10 դոլարանոց թղթադրամ է տվել:


Cadillac 341-A V-8 Town Sedan-ը 5,58լ աշխատանքային ծավալով 90 ձիաուժ հզորությամբ շարժիչ և 3 աստիճան փոխանցումատուփ ունի: Cadillac-ը մինչև 112 կմ/ժ արագության է զարգացնում և առանց զրահապատման 2,3 տոնա քաշ ունի:


Conceptcarz պարբերականի տվյալներով, երբևէ վաճառված ամենաթանկ 341-А սերիայի Cadillac-ը` 2006թվականին 621,5 հազար ԱՄՆ դոլարով վաճառված մոդելն է: