Չավեսը հայտարարել է, որ ամբողջությամբ հաղթահարել է քաղցկեղը

11:03 • 10.07.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ ամբողջությամբ բուժվել է քաղցկեղից և պատրաստ է շարունակել նախընտրական արշավը:


«Ազատ եմ, լիովին ազատ եմ»,- ասել է Չավեսը` լրագրողների հետ հանդիպման ընթացքում:


Չնայած Չավեսի լավատեսությանը, բժիշկները չեն կարողանում հարյուր տոկոսով հաստատել նրա բուժման փաստը:
Դա կարող է հայտնի դառնալ առնվազն բուժումից երկու տարի անց:

2011 թ-ի վերջին Չավեսը հայտարարել էր, որ բուժվել է, սակայն ավելի ուշ ստիպված եղավ Կուբայում և Վենեսուելայում բուժման կուրսեր անցնել:


Այժմ նա դարձյալ պնդում է, որ իր ինքնազգացողությունն օրեցօր լավանում է :


«Երախտապարտ եմ Աստծուն և բժշկությանը, կուբացի և վենեսուելացի բժիշկներին, ովքեր ինձ բուժեցին»,-ասել է նա:


2011 թ-ի հունիսի Չավեսն առաջին անգամ վիրահատվեց, ինչից հետո քիմիաթերապիայի 4 կուրս է անցել: