Հրդեհ «Պրահա» հյուրանոցում. ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը

11:35 • 10.07.12

Այսօր՝ ժամը 07.56-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 19 հասցեում՝ «Պրահա» հյուրանոցի տանիքում:


Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը, որը հետ է վերադարձվել՝ անհրաժեշտությունը վերանալու պատճառով:


Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի 1-ին հարկում՝ շոգեբաղնիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.10-ին, մարվել` 08.17-ին:


Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը՝ 12 քմ, նախասրահի կախովի առաստաղից՝ մոտ 70 քմ հատված: