Անգելա Մերկելը մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պահանջը

17:07 • 10.07.12

Առցանց հարթակում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունման պահանջը, պարզվել է, ամենից զանգվածայինն է. շուրջ 157 000 գերմանացի ասել է, որ ցանկանում է, կառավարությունը օրենք ընդունի, որով ապօրինի կճանաչվի հայերի ցեղասպանության ժխտումը, հայտնում է Reuters-ը:

 

Գործակալությունը տեղեկացնում է՝ նման փորձը, որ արդեն կատարել է Ֆրանսիան, մեծապես կվնասի Թուրքիայի՝ կարևոր առևտրային գործընկերոջ հետ հարաբերություններին և նշում, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է անգամ քննարկել այն քվեարկության մասնակիցների հետ:

 

Քվեարկությունն անց է կացվել Գերմանիայի կառավարության «Երկխոսություն ապագայի վերաբերյալ» նախաձեռնության առնցանց հարցման շրջանակներում, որը նպատակ ունի բարելավել սովորական գերմանացիների կյանքը Գերմանիայում:

 

Reuters-ը շեշտում է, որ ծագումով կոմունիստական Արևելյան Գերմանիայից Մերկելը ջերմորեն է արձագանքել Գերմանիայի քաղաքներում ծառեր տնկելու առաջարկին՝ ի նշան Գերմանիաների վերամիավորման:

 

 

Գերմանիայում վերջերս աճող միտում է դարձել ինտերնետի միջոցով քաղաքացիներին քաղաքական հարցերում ներգրավելը: