Harakiri. կայացել է Սերժ Թանկյանի նոր ալբոմի շնորհանդեսը (տեսանյութ)

18:51 • 10.07.12

ԱՄՆ-ում՝ Բըրբենքի Warner Bros.-ի Records Boutique Store-ում կայացել է ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանի նոր՝ «Harakiri» ալբոմի շնորհանդեսը:

 

Ներկա գտնվել ցանկացողների համար, ըստ նախապես տարածված տեղեկության, տեղերը սահմանափակ են եղել: Թանկյանի երկրպագուները հնարավորություն են ունեցել նրա պատկերով պաստառներ շահել շնորհանդեսի ընթացքում:

 

Միջոցառմանը Թանկյանն անձամբ է ներկա եղել և հանդես եկել ուղիղ եթերում: Երաժիշտը պատասխանել է նաև ներկաների տարաբնույթ հարցերին: Հանդիպման վերջում հանդիսավարը նկատել է, որ դա նման էր «հարցաքննության»: Իսկ Թանկյանն ասել է. «Շնորհակալություն, ժողովուրդ»:
 </p>