ՀՅԴ Գերագույն մարմնի նոր կազմն արդեն հայտնի է
Հուլիսի 5-8-ը կայացել է Հայաստանի ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 17-րդ Գերագույն ժողովը, ինչի ընթացքում ընտրվել է նոր կազմը, որը հրապարակվել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Նախկին 9 անդամների փոխարեն նոր ԳՄ-ն կունենա 11 անդամ:
ՀՅԴ նոր Գերագույն մարմնի անդամներն են Արմեն Ռուստամյանը, Միքայել Մանուկյանը, Հրաչյա Թադևոսյանը, Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը, Արծվիկ Մինասյանը, Ռոմիկ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Հովիկ Թադևոսյանը, Վարդան Ալեքսանյանը և Արտաշես Նիկոյանը:
ԳՄ նախկին կազմից նոր կազմում չեն ընդգրկվել Արա Նռանյանը, Սիմոն Սիմոնյանը, Թաթուլ Հարությունյանը, և Հայրապետ Բաբայանը:









