Մարոկոյում 2 վթարի հետևանքով 26 մարդ է զոհվել
Մարոկոյի հյուսիսում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային 2 պատահարի հետևանքով 26 մարդ զոհվել, ևս 40-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
2 վթարներից առավել խոշորը մայրաքաղաք Ռաբատից 530 կմ հեռավորության վրա տեղի ունեցածն է: Այդտեղ ուղևորներով լի մարդատար ավտոբուսն անդունդն է գլորվել` դառնալով 16 մարդու մահվան պատճառ:
Մյուս միջադեպը տեղի է ունեցել Նադոր քաղաքում, որտեղ 10 մարդ է զոհվել, 33-ը վնասվածքներ են ստացել, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են:









