Փարիզյան մանկապարտեզում պատանդներ վերցրած հանցագործը ձերբակալված է
Փարիզի արվարձանային Վիտրի-սյուր-Սեն քաղաքի մանկապարտեզներից մեկը ներխուժած զինված տղամարդը բաց է թողել պատանդ վերցրած 4 երեխաներին և նրանցից մեկի ծնողին, հայտնում է Associated Press-ը:
Պատանդ ընկած ծնողներից մեկին մի քանի ժամ անց հաջողվել է համոզել տղամարդուն ազատել երեխաներին, ինչից հետո նա ևս բաց է թողնվել, ինչից հետո իրավապահների հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են նրան: Տուժածներ չկան:
Զինված տղամարդը մանկապարտեզի շենք է ներխուժել վաղ առավոտյան` տեղական ժամանակով 07:30-ին, և զենքի սպառնալիքով շենքում պահել ներկաներին:
Ըստ ոստիկանության տվյալների` պատանդներից որևէ մեկը չի տուժել: Այժմ իրավապահները բանակցություններ են վարում տղամարդու հետ, որպեսզի վերջինս հանձնվի, իսկ հարևան շենքերի բնակիչները տարհանվում են` անվտանգության նկատառումներով:









