Փարիզում զինված տղամարդը մանկապարտեզում պատանդ է վերցրել երեխաներին

13:11 • 10.07.12

Փարիզի հարավային հատվածում զինված տղամարդը ներխուժել է մանկապարտեզներից մեկը և պատանդ վերցրել երեխաներին, հայտնում է Associated Press-ը:

 

Ըստ ոստիկանության տվյալների` երեխաներից որևէ մեկը չի տուժել, սակայն կան որոշ ենթադրություններ, որ պատանդների շարքում է գտնվում նրանցից մեկի ծնողը:

 

30-ամյա տղամարդը շենք է ներխուժել տեղական ժամանակով 07:30-ին և դեռևս իրավապահների հետ կապի մեջ մտնելու որևէ առաջարկ չի արել: Այժմ ոստիկանները տարհանում են հարևան շենքերի բնակիչներին: