Սևանա լճում խեղդվող 16-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել

18:05 • 10.07.12

Հուլիսի 10-ին, ժամը 14.15-ին տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատը, Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս, («Ծովինար» լողափի տարածք), նկատել է խեղդվող մարդ: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից:

 

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ՝ 16-ամյա Նարեկ Ալեքսանյանին, ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել Սևան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ և նա մահացել է: