Վրաստանում գայլերի ոհմակը հոշոտել է 60-ամյա մի տղամարդու
19:43 • 10.07.12
Աջարիայի Զեմո Խեվի գյուղում գայլերի ոհմակը հարձակվել է 60-ամյա Ջեֆեր Կարցիվաձեի վրա և հոշոտել նրան, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով վրացական ԶԼՄ-ներին:
Տղամարդու մարմնի մնացորդները հայտնաբերել են տեղի բնակիչները:
Նշենք, որ սա առաջին հարձակման դեպքն է, որը գրանցվել է այս տարի Աջարիայում և երկրորդը՝ վերջին 5 տարվա ընթացքում:
Placeholder









