Շվեդիայում ուղեկցորդուհու հիստերիայի պատճառով ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել

10:09 • 11.07.12

Ուղեկցորդուհու արցունքները մասսայական խուճապ են առաջացրել շվեդական  MALMÖ AVIATION ընկերության` դեպի Մայորկա ուղևորվող ինքնաթիռի ուղևորների մոտ, ինչի հետևանքով օդաչուները ստիպված են եղել աննախադեպ վայրէջք կատարել, գրում է Euromag-ը:

 

Դեռևս հայտնի չէ , թե ինչն է դարձել ուղեկցորդուհու հուզվելու պատճառը, սակայն դրա հետանաքով առաջացած հիստերիան այնքան սարասփելի էր, որ ուղևորներից մեկը նույնիսկ կորցրել է գիտակցությունը, մյուսը լուրջ վնասել է ձեռքը, մնացածի ինքնազգացողությունը ևս կտրուկ վատացել է:

 

Միջադեպից 10 րոպե անց ինքնաթիռը վայրէջք է կատարել, սակայն ոչ ոք այդպես չի հասկացել խուճապի պատճառը: