ԱԺ շենքի ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսվել. ԱԺ գործերի կառավարչություն
Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները դեռ սկսված չեն, մինչ այժմ իրականցվել են խողովակների քանդման աշխատանքները՝ ԱԺ աշխատուժի հաշվին:
«Քանի դեռ ամառ է՝ քանդման աշխատանքները մենք մեր հաշվին կանենք, իսկ այնուհետև կհայատարարվի տենդեր, կիրականացվի վերանորոգում»,- Tert.am–ին հայտնեցին ԱԺ գործերի կառավարչությունից:
Նշենք, որ ինչպես հաղորդել էր 24online.am-ը՝ ԱԺ նախագահը ձեռնամուխ է եղել ԱԺ-ի ջեռուցման համակարգը փոխելուն՝ օրենքի կոպիտ խախտումով՝ առանց տենդեր հայտարարելու և մեկ աղբյուրից գնման իրավունքի, իսկ կառավարությանը դիմելու փաստաթղթերը նոր-նոր են նախապատրաստվում:
Նշենք, որ ԱԺ ջեռուցման համակարգը ԱԺ շենքի ստեղծման՝ խորհրդային տարիներից առ այսօր չի վերանորոգվել, ինչի հետևանքով այս տարվա ձմռան ամիսներին չնայած շենքը ջեռուցվում էր, սակայն անհրաժեշտ տաքությունը չէր ապահովվում:
Նշենք, որ ջեռուցման աշխատանքները գնահատվել են 77 միլիոն դրամ։









