Վարորդական իրավունք չունեցող դեռահասը Աստրախանում վրաերթի է ենթարկել մի կնոջ (տեսանյութ)

14:29 • 11.07.12

Աստրախանում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է դեռահասը վրաերթի ենթարկում փողոցն անցնող կնոջը:


Մոտ 100 կմ/ժամ արագությամբ սլացող մեքենան հարվածում է կնոջը, ինչից հետո վարորդը հանգիստ իջնում է մեքենայից, նախ զննում վնասված ավտոմեքենան, միայն, շտապօգնություն է կանչում տուժածի համար:

Տեսագրությունում երևում է, թե ինչպես են երկու կին սպասում մինչև ավտոմեքենաների շարժը դադարի և փողոցն անցնելու հնարավորություն է ստեղծվում:


Հենց այդ պահին անսպասելիորեն հայտնվում է սլացող մեքենան` միլիմետրերի տարբերությամբ անցնելով կանանցից մեկի մոտով և հարվածում նրա 48-ամյա ընկերուհուն:


Ծանր վիճակում կինը տեղափոխվել է հիվանդանոց` բազմաթիվ կոտրվածքներով և գանգուղեղային վնասվածքով:
Իսկ վարորդը, պարզվում է, ոչ վարորդական իրավունք ունի, ոչ էլ մեքենան է իրենը:


Հարկ է նկատել նաև, որ կանայք փողոցը հատել են չնախատեսված վայրում:


Վարորդին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում: