Նյու Յորքում 9 քառ/մ մակերեսով միկրո բնակարաններ կկառուցվեն

13:51 • 11.07.12

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հավանության է արժանացրել մի ծրագիր, որով քաղաքում 8- 9 մ/քառ մակերեսով բնակարանների կառուցում, գրում է The Wall Street Journal-ը:

 

Սկզբնական շրջանում միկրո բնակարանները կկառուցվեն East 27 փողոցի և Առաջին պողոտայի վրա և, ըստ պարբերականի, շատ հարմար կլինեն հատկապես երիտասարդ ամուրիների համար:

 

Միկրո բնակարանների վերաբերյալ ամենաապշեցուցիչ հանգամանքն այն է, որ թեև դրանք բանտախցից մի փոքր են մեծ լինելու, սակայն բնակարանի 1 ամսվա վարձը մոտ 2 000-2 700 դոլար կլինի:

 

Բլումբերգի խոսքերով` ներկայում Նյու Յորքում «մեկհոգանոց» բնակարանների մեծ պահանջարկ կա և առաջիկայում նման 80 բնակարան կկառուցվի, որոնք կունենան սանհանգույց, ճաշասենյակ և «ննջարան»: