ՀՌԿԿ-ը Հայաստանի արտագաղթի վերաբերյալ զեկույց կհրապարակի

12:16 • 11.07.12

Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնը կհրապարակի «Հայաստան. արտագաղթ և հմտություններ» զեկույցը:

Հետազոտության առարկայի վերաբերյալ հարցումներն անց են կացվել 2011-ի հուլիսից մինչև 2012 հունիս:

 

Ինչպես ասված է կառույցի կայքում՝ հարցումը նպատակ ունի թվային տվյալներ ներկայացնել աշխատանքային արտագաղթի վեևաբերյալ, որոնք «վերլուծությունների հնարավորություն կտան՝ այլ երկրներից հավաքված տվյալների հիման վրա»: Ասված է նաև, որ «սույն նախաձեռնությունից ստացված տվյալները կօգնեն ուղղորդել աշխատանքային արտագաղթը Հայաստանում՝ Եվրոպական միության հետ, ինչն այլ երկրներ սկսել են անել նախորդ տարիների ընթացքում»:

 

Ըստ ուսումնասիրող կողմի՝ տվյալների ամբողջությունը թույլ կտա խնդրո առարկայի շուրջ քաղաքականության վերաբերյալ հանձնարարականներ սահմանել:

 

Նախնական տվյալներով` Երևանում և մարզերում անցկացված հարցման 4000 մասնակիցներից (18-50 տարեկան) 2600-ը պոտենցիալ արտագաղթող է, 1400-ը վերադարձող աշխատանքային արտագաղթող: