Եգիպտոսի նախագահը կհնազանդվի խորհրդարանը ցրելու դատարանի որոշմանը

23:26 • 11.07.12

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին կկատարի սահմանադրական դատարանի որոշումը, որը նախօրեին չեղյալ էր համարել նոր խորհրդարան գումարելու երկրի ղեկավարի հրամանը, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով նախագահի մամուլի ծառայությանը:


Եգիպտոսի խորհրդարանը երկուշաբթի առավոտյան նիստ էր գումարել, չնայած այն բանին, որ ավելի վաղ լուծարվել էր ռազմական խորհրդի կողմից` սահմանադրական դատարանի որոշման հիման վրա:


Մուրսիի համապատասխան որոշումը, որը ընդունվել էր հուլիսի 8-ին, կտրուկ սրել էր Ռազմական խորհրդի հետ նրա հարաբերությունները: