Էրզրումում ավտոբուսն ընկել է գետը. կա 5 զոհ
Թուրքիայի Արդահան քաղաքից Բուրսա ուղևորվող ավտոբուսը Էրզրում քաղաքի մոտակայքում ընկել է գետը: Վթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 43 մարդ:
Ինչպես տեղեկացնում է «Դողան» գործակալությունը, ավտոբուսը նախ բախվել է ճանապարհի արգելապատնեշին, ապա հայտնվել գետի մեջ:
Վիրավորներին տեղափոխելու համար դեպքի վայր են ժամանել շտապօգնության բազմաթիվ մեքենաներ, նաև ուղղաթիռներ:
Տեղեկություններ կան այն մասին, որ նույն վայրում մինչ այս էլ մահացու ելքով բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել:









