Rolls Royce-ի ինքնաթիռային շարժիչը ստեղծվել է Lego-ից (ֆոտոշարք, տեսանյութ)

18:36 • 11.07.12

Բրիտանական Rolls Royce ընկերությունը Ֆարնբորոյի ավիասրահի ցուցադրություններից մեկի ժամանակ ներկայացրել են Lego ընկերության մասնիկներից բաղկացած ինքնաթիռի շարժիչ, գրում է Daily Mail-ը:

 

152 455 աղյուսներից պատրաստված շարժիչը Rolls-Royce Trent 1000 շարժիչի կրկնօրինակն է, որն օգտագործվում է Boeing 787 Dreamliner ինքնաթիռներում:

 

300 կգ քաշով խաղալիք շարժիչը ստանալու համար 4 մասնագետներից պահանջվել է 8 շաբաթ: Բացի այդ, ցանկալի արդյունքը ստանալու համար, օգտագործվել են իսկական շարժիչի 160 տարբեր մասեր: