Մեքսիկայում թռչնագրիպի դեպքեր են արձանագրվել. 2.5 մլն թռչուն է ոչնչացվել

18:16 • 11.07.12

Մեքսիկայում 2.5 մլն ընտանի թռչուններ է ոչնչացվել` «թռչնագրիպի» տարածումը կանխելու համար. տեղեկացրել են երկրի գյուղատնտեսության նախարարությունից:

 

«Մենք 148 թռչնաֆաբրիկա ենք այցելել: Նրանցից 31-ում հայտնաբերվել է «թռչնագրիպ», 34-ում` ոչ, սակայն բոլոր ֆերմաների փորձաքննության արդյունքները դեռևս պատրաստ չեն»,- հայտարարել է գյուղնախարարության պաշտոնյան:


Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, պաշտոնյան նշել է, որ իրավիճակը վերահսկելու նպատակով արդեն ոչնչացվել է շուրջ 2.5 մլն թռչուն:


Թռչնագրիպի վերջին դեպքն արձանագրվել է երկրի Խալիսկո քաղաքում, ինչից հետո կենդանիների և թռչունների խիստ վերահսկողություն է սահմանվել: