Մոսկվայում 4 անգամ գլխին կրակված տղամարդը ողջ է մնացել
Մոսկվայի հարավ-արևելքում մի խումբ մարդիկ տրավմատիկ ատրճանակից կրակ են բացել մի 45-ամյա տղամարդու վրա, ում բռնաբարության մեջ են կասկածել: Անհայտ անձինք 4 անգամ կրակել են զոհի գլխին, այն բանից հետո, երբ իրենց հետ եղած միակ կինը ամբոխի մեջ «ճանաչել է իրեն բռնաբարողին»:
Ականատեսների վկայությամբ՝ զոհին մոտեցել է արտասահմանյան մի մեքենա, որից դուրս է եկել մի կին և 3 տղամարդ: Կինն ասել է «Դու ինձ բռնաբարել ես» և տղամարդիկ սկսել են կրակել կասկածյալի ուղղությամբ, ինչից հետո հանցագործները փախել են:
Ծանր վնասվածքներ ստացած տղամարդը հոսպիտալացվել է, սակայն բժիշկները լավատեսորեն են տրամադրված, քանի որ գնդակները չեն վնասել նրա ուղեղը և կյանքի սպառնալիք չկա:









