Օդեսայում ուժեղ հեղեղ և ընկույզի չափ կարկուտ է, փողոցներով ավտոմեքենաները լողում են (տեսանյութ)

21:37 • 11.07.12

Ուժգին փոթորիկը` անձրևի և խոշոր կարկուտի հետ միասին ողողել և աղետալի վիճակի է հասցրել Ուկրաինայի Օդեսա քաղաքը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:


Քաղաքի մի քանի փողոցներ ջրածածկ են, ջուրը բարձրացել է ավելի քան կես մետրով:

Ականատեսները նշում են, որ որոշ շրջաններում տեղացող կարկուտը ընկույզի չափի է հասնում:

Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:


Քաղաքի կենտրոնը, Թաիրով բնակելի զանգվածը, ինչպես նաև Բալկովսկու և Պերեսիպ փողոցները ջրածածկ են, ավտոմեքենաները բարձրացել և լողում են փողոցով հոսող ջրից քշվելով, հաղորդում է dumskaya.net պարբերականը:

Քաղաքի էլեկտրասնուցումը խափանված է: