Mitsubishi-ն Նիդերլանդների գործարանը վաճառել է ընդամենը 1 եվրոյով
Ճապոնական Mitsubishi Motors ընկերությունն ընդամենը 1 եվրոյով վաճառել է Նիդերլանդների իր գործարանը, գրում է Euromag-ը:
Գործարանի գնորդը տեղական VDE ընկերությունը, որը պատրաստվում է BMW մակնիշի ավտոմեքենաներ արտադրել ` ըստ արտոնագրի:
Նման խորհրդանշական գումարի դիմաց վաճառքը Mitsubishi-ն իրականցրել է մի պայմանով. գործարանի բոլոր 1500 աշխատողները պետք է պահպանեն իրենց աշխատատեղերը:
Ընկերության խոսնակը նշել է, որ վաճառքի պատճառն այդտեղ հավաքվող մեքենաների վաճառքի ծավալների անկումը Եվրոպայում: Այժմ Mitsubishi-ն մտադիր է իր գործունեությունն ընդլայնել Ռուսաստանում:









