Պակիստանում ավտոբուս է պայթեցվել. 1 զոհ, 23 վիրավոր
Պակիստանում ավտոբուսի պայթեցման հետևանքով զոհվել է մեկ մարդ, 13-ը՝ վիրավորվել են: Տիեզերային և հրթիռային հետազոտությունների կազմակերպության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսն ուղևորվում էր Կարաչի, հայտնում է BBC-ն:
Իշխանությունների տվյալներով՝ ռումբը տեղադրված էր հեծանիվի վրա, որը կանգնած էր ավտոբուսի մոտ: Այն պայթեցվել է հեռակառավարման վահանակի միջոցով, երբ բոլոր աշխատակիցները բարձրացել են ավտոբուս:
Պայթյունի պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել բելուջ զինյալները:









