Փարիզի ոստիկանները Սենայում 40 կգ քաշով օձ են հայտնաբերել
Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանությունը այսօր հայտարարել է, որ Սենա գետում բռնվել է 40-կիլոգրամանոց սատկած օձ, հավանաբար պիթոն:
Հնարավոր է, որ նման կերպ օձից որոշել է ձերբազատվել տերը, ով չէր կարծում, թե օձը կարող է նման չափերի հասնել:
«Նախքան կենդանիներ գնելը պետք է ավելի լավ տեղեկանալ նրան մասին և չշտապել նման որոշում կայացնելիս»,- նշել են Փարիզի ոստիկանները:









