Իրաքում Սիրայի դեսպանը հրաժարվել է ենթարկվել Ասադին

21:20 • 11.07.12

Իրաքում Սիրայի դեսպան Նավաֆ ալ-Ֆարիսը հրաժարվել է ենթարկվել նախագահ Բաշար Ասադիn և անցել է ընդդիմության կողմը, հայտնում է «Ալ-Ջազիրան»:

 

Սակայն, ինչպես նշում է լրատվական կայքը, իրաքյան իշխանությունները ոչ մի տեղեկություն չունեն սիրիական դեսպանի՝ ընդիմության կողմը անցնելու մասին:

 

Նշենք, որ Ալ-Ֆարիսը նշանակվել էր Իրաքի դեսպան 2008 թվականին: