Պետերբուրգում բախվել են ադրբեջանցի և տաջիկ խոպանչիները. կան զոհեր

13:38 • 11.07.12

2 մարդ է զոհվել և առնվազն 3-ը` վնասվածքներ ստացել Սանկտ Պետերբուրգում՝ ադրբեջանցի և տաջիկ խոպանչիների միջև բախման ժամանակ, հայտնում է vz.ru-ն:

 

Բախման պատճառը եղել է այդ ազգերի երկու թիմերի ֆուտբոլային հանդիպումը, որի արդյունքները չեն գոհացրել և մոտ 30 մարդ՝ այդ թվում կանայք, կռվի է բռնվել՝ մահակների և սառը զենքի կիրառմամբ:

 

Ըստ ականատեսների՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու հրշեջները ոչ մի միջամտություն չեն ցուցաբերել:

Դեպքի առիթով հարուցված է քրեական գործ:

 

Հուլիսի 8-ին էլ Ուզբեկստանի 20 քաղաքացի ներխուժել էին պետերբուրգյան սրճարաններից մեկը և ծեծի ենթարկել հյուրերին, անձնակազմին ու ջախջախել գույքը: