Մայրաքաղաքում վաղը մի շարք երթուղիներում սպասարկումը ժամանակավորապես կդադարեցվի
Մայրաքաղաքի թիվ 48, 68, 85 և 115 միկրոավտոբուսային և թիվ 28 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ վաղը՝ հուլիսի 12-ին, օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության տարածած հայտարարությունից
Քաղաքպետարանը պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում է բնակչության ներողամտությունը։









