Բրիտանիայի ամենահարուստ կանանցից մեկին տանը մահացած են հայտնաբերել
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կանանցից մեկը` Եվա Ռաուզինգը, մահացած է հայտնաբերվել Լոնդոնի կոնտրոնում գտնվող իր տանը, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Ռաուզինգը` Tetra Pak-ի միջոցով միլիարդների կարողություն ստեղծած սկանդալային հռչակ վայելող ընտանիքի ներկայացուցիչ է:
Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկություններով 48-ամյա կնոջ մահվան պատճառը թմրանյութերի չափաքանակի չարաշահումն է:
Ոստիկաությունը գործի շրջանակներում ձերբակալել է 49-ամյա մի տղամարդու, ում անունը հետաքննության շահերից ելնելով չի բարձրաձայնվում, սակայն Daily Mail-ը վստահեցնում է, որ ձերբակալվածը մահացածի ամուսինն է` Հանս
Քրիստիան Ռաուզինգը, ով նախկինում ևս թմրանյութերի հետ կապված խնդիրներ է ունեցել ոստիկանության հետ:
Զույգի կարողությունը վերջին հրապարակումների համաձայն գնահատվում է 8,4 մլրդ ԱՄՆ դոլար:









