Արտակարգ իրավիճակների փոխնախարարի վարորդը մի շարք օրինախախտումների հեղինակ (լուսանկարներ)

16:26 • 11.07.12

Այսօր՝ հուլիսի 11-ին, ֆոտոլրագոր Գագիկ Շամշյանի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ռոմիկ Տիգրանյանին սպասարկող «Տոյոտա Կորոլա» մակնիշի 003 VV 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մի քանի օրինախախտումներ է կատարում:


Մասնավորապես, Քանաքեռի Սարկավագի փողոցում՝ Ինտերպոլի դիմաց, ավտոմեքենան կայանել է հանդիպակաց չթույլատրելի հատվածում, ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու, վարելու ընթացքում ծխում էր:


Բացի այդ, ավտոմեքենան շրջադարձը կատարեց չթույլատրելի հատվածում, ձախ և աջ թեքվելու պահին չմիացրեց ավտոմեքենայի թարթիչը:


Բարեբախտաբար իր այս խախտումների հետևանքով արտակարգ պատահար տեղի չունեցավ:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի