Ամերիկացին 10 տարի կնոջը ձեռնաշղթաներով է պահել և իր ստրուկը համարել

15:35 • 11.07.12

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է Վիրջինիա նահանգի մի բնակչի, ով տարիներ շարունակ կնոջ հանդեպ բռնություն է իրագործել: 10 տարվա` ձեռնաշղթաներով ստրկությունից հետո, կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Նրա ոտքերը վնասված են եղել գյուղտեխնիկայի միջոցով:

«Այս դեպքն ընտանեկան բռնության աննախադեպ օրինակ է: Խոսքը ստրկության մասին է` աննկարագրելի խոշտանգումներով»,- հայտնել են ոստիկանությունից:


Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ կասկածյալ ֆերմերի կինն ընկել է հիվանդանոց: Բժիշկները նրա մարմնի վրա սպիներ են գտել: Վերքերը վկայել են այն մասին, որ նրա ոտքերն ու ձեռքերը կապված են եղել շղթաներով: Ոտքերից մեկը մաշկազերծված է եղել: Ոստիկանության տվյալներով` հանցագործը կնոջ վերջույթները վնասել է իր տրակտորով: Տուժածի կուրծքն ու մեջքը այրված են եղել տաքացրած թավայով, իսկ մատները ծռված են եղել` բազմակի կոտրվածքների և սխալ կպնելու հետևանքով:


Այդ ողջ ընթացքում կինը զրկված է եղել տարրական բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից` անգամ ծննդաբերելիս:

Ամուսինը կնոջն իր ստրուկն է համարել 10 տարի և ստիպել է ծնկի գալ ամեն անգամ, երբ տեսել է իրեն: 


Կնոջը հաջողվել է ազատվել ստրկությունից` միայն հուլիսի 2-ին, երբ ամուսինը որոշել է կնոջն ու երեխային հետը վերցնել: Մինչ «ստրկատերը» գործով է զբաղված եղել, նրա կինը կարողացել է փախչել և մոտակա ակումբում հանգրվանել: Ավելի ուշ նա բժշկական օգնություն ստանալու համար դիմել է հիվանդանոց: