Երևանում 57-ամյա տղամարդը փորձել է ձեռքերով խեղդելու միջոցով սպանել 53-ամյա կնոջը

09:41 • 11.07.12

Երեկ՝ հուլիսի 10-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները թիվ 48 դպրոցի բակից սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 57-ամյա Լևոն Գ.-ին:

 

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից:

 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.40-ին, Լևոն Գ.-ն դպրոցի բակում ձեռքերով խեղդելու միջոցով փորձել է սպանել 53-ամյա Գյուլնարա Պ.-ին, որը կանխվել է ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողների կողմից:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: