Չեխ գործարարից գողացել են Ռենուարի և Պիկասոյի՝ 21 մլն դոլար արժողությամբ աշխատանքները
Չեխիայի ոստիկանությունը հետաքննում է չեխ գործարարի տնից Ռենուարի և Պիկասոյի աշխատանքներըի գողության փաստը: Նրան ծեծել են, կապել, այնուհետև գողացել Ռենուարի 1 նկար, Պիկասոյի 10 նկար և այլ արժեքավոր իրեր, հայտնում է Newsru.com-ը:
Սեփականատերը գնահատում է գողացված կտավների արժեքը 21 մլն դոլար:
Գործարարին կողոպտել էին հունիսի կեսերին, սակայն իրավապահ մարմինները ելնելով հետաքննության շահերից՝ այս մասին հաղորդում են հիմա:
Հանցագործներին սպառնում է 15 տարվա ազատազրկում:










