Սեպտեմբերին ռուս հայտնի նմանակող ու հումորիստ Ելենա Վորոբեյը շոու-ծրագրով հանդես կգա Երևանում (լուսանկարներ)

14:05 • 12.07.12

Սեպտեմբերի 27-ին և 28-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է ռուս հանրահայտ էստրադային արտիստ, նմանակող ու հումորիստ Ելենա Վորոբեյի շոու-ծրագիրը, որի տևողությունը 2 ժամ է՝ առանց ընդմիջման: Ինչպես Tert.am-ը տեղեկացավ միջոցառումը կազմակերպող «Միջազգային մշակութային բանկ» ՍՊԸ–ի լիազոր ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանից, ծրագրում ներառված են ռուսական էստրադայի աստղերի (Ալլա Պուգաչովա, Մաշա Ռասպուտինա և ուրիշներ) վերաբերյալ պարոդիաներ, երգիծական-հումորային բնույթի մանրապատումներ:

 

«Աստղային վրաերթ» (Звездный наезд) խորագիրը կրող համերգային շոուի ամբողջ ընթացքը ուղեկցվելու է ժամանակակից էստրադային ռիթմիկ և բոլորիս հանրածանոթ երաժշտությամբ:


Տեղեկացրեց նաև, որ տոմսերի համար կարելի է դիմել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական(52-84-47), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական(56-91-99), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների(58-01-01) և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղեր(54-57-42) կամ այցելել՝ wwww.tatron.info, www.toms.am, www.Icbarm.com կայքեր: