Հարավաֆրիկյան հանրապետությունում բեռնատարի և գնացքի բախում. կան զոհեր

14:51 • 13.07.12

Առնվազն 19 մարդ է զոհվել Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արևելքում՝ Մպումալանգա նահանգում, գնացքի և բեռնատարի բախման հետևանքով, հայտնում է BBC-ն:

 

Եվս 20 մարդ վիրավոր է:

 

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ գնացքը է մխրճվել երկաթգծի վրայով անցնող բեռնատարի մեջ, որը տեղացի ֆերմերների էր տեղափոխում: