Ադրբեջանը մի շարք դեսպանների է հետ կանչում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել, որով հետ են կանչվում Ղղրղըզստանում, Մարոկոյում, Սենեգալում, Մալիում, Գամբիայում և Պորտուգալիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանններին, այս մասին հայտնում է «1Նյուս. ազ»-ը:
Հետ է կանչվել նաև Հորդանանում Ադրբեջանի դեսպան Էլման Համիդ օղլու Արասլին:
Աղբյուրն այլ տեղեկություններ չի հաղորդում նման զանգվածային կադրային փոփոխությունների պատճառների մասին։









