Հնդկաստանի կառավարությունը ձեռք է բերել Մահաթմա Գանդիի միասեռականությունն ապացուցող նամակներ (ֆոտոշարք)

17:38 • 13.07.12

Հնդկաստանի կառավարությունը մոտ 1 մլն դոլարով ձեռք է բերել Մահաթմա Գանդիի միասեռականությունն ապացուցող մի քանի նամակ, որոնք Գանդիի և ճարտարապետ Հերման Կալենբախի միջև հաստատաված նամակագրական կապի մի մասն են, գրում է Daily Mail-ը:

 

Սկզբում նախատեսվում էր վիճահարույց նամակներն աճուրդի միջոցով վաճառել Լոնդոնում, սակայն Հնդկաստանի կառավարությունը կանխել է դա, ինչի արդյունքում աճուրդը հետաձգվել է:

 

Նամակների բովանդակությունից պարզ է դառնում, որ Կալենբախը հանդիպել է Գանդիին 1904թ.-ին Հարավային Աֆրիկայի մայրաքաղաք Յոհանեսբուրգում և անչափ ոբևորված է եղել նրա գաղափարներով:

Գանդիի և Կալենբախի միջև եղած զգացմունքային կապի մասին է վկայում նաև անգլիացի հեղինակ Ջոզեֆ Լեյլվեյդի կողմից հրապարակած Mahatma Gandhi And His Struggle With India գիրքը, որտեղ հեղինակը նշում է, որ Գանդին ամուսանլուծվել է կնոջից և մի քանի տարի շարունակ ապրել Կալենբախի հետ:

Հնդկաստանում արգելված այս գիրքը ևս գրվել է զույգի` միմյանց գրած մի քանի նամակների հիման վրա:

Կալենբախին ուղղված մի նամակում Գանդին գրել է.«Քո լուսանկարը կախված է իմ ննջասենյակում` անկողնուս դիմաց: Խոստացիր ինձ, որ քանի ես այդտեղ չեմ, չես նայի որևէ կնոջ ուղղությամբ»:

 

Գրքի համաձայն` զույգը բաժանվել է 1914թ.-ին, երբ Գանդին վերադարձել է հայրենիք, իսկ Կալենբախին թույլ չեն տվել նրա հետ մեկնել` Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով: