Կալիֆորնիայում 2 ալեվարող այծերը զարմացրել են հանգստացողներին (լուսանկարներ)

18:15 • 13.07.12

Կալիֆորնիայի լողափերից մեկում Գոթի և Պիսմո անունով 2 այծերն զարմացրել են ներկաներին` ցուցադրելով ալեվարման իրենց ունակությունները, գրում է Yahoo News-ը:

 

Կենդանիների տիրոջ Դանա ՄըքԳրեգորի խոսքերով` ինքն անձամբ է սովորեցրել այծերին «նվաճել» ալիքները, քանի որ շատ է սիրում ալեվարել և այսուհետ նրանք միասին կարող են զգաղվել այդ մարզաձևով:

ՄըքԳրեգորը նաև պատմել է, որ այծերին սկսել է լողափ տանել, նրանց ծնվելուց մի քանի շաբաթ անց: