Շվեյցարիայում թփի տակ 100 հազար եվրո արժողությամբ ոսկյա սալիկներ են գտել
Շվեյցարական Կլինգնաու քաղաքում բնակարանային կոմունալ ծառայության 2 աշխատող սիզամարգ կարգի բերելու աշխատանքների ժամանակ թփի տակ գտել են 100 հազար եվրո արժողությամբ ոսկյա սալիկներ, գրում է Euromag-ը:
«Հանկարծ աչքովս ընկավ սպիտակ թղթի մեջ դրված մի փաթեթ կպչուն ժապավենով ամրացված: Առաջին հայացքից ինձ թվաց, թե դրա մեջ թմրանյութ է»,- նշել է աշխատողներից մեկը:
Միայն փաթեթը բացելուց հետո պարզ է դարձել, որ դրանում թմրանյութի փոխարեն 50-100 գր և ընդհանուր 2.5 կգ քաշով ոսկյա սալիկներ են:
Նրանք անմիջապես ոստիկանություն են դիմել, սակայն դեռևս չի հաջողվել գտածոի վերաբերյալ որևէ տեղեկություն պարզել: Եթե մոտակա 5 տարիների ընթացքում սալիկների տերը չհայտնվի, ապա այն կհանձնվի դրանք գտած աշխատողներին:









