Հայատառ քրդերենով տպագրված 150-ամյա ավետարանը Թուրքիայում աճուրդի կհանվի

18:02 • 13.07.12

Հայերեն տառերով գրված քրդերեն 150 տարվա ավետարանն աճուրդի է հանվելու, տեղեկացնում է Haberturk-ը:


Թուրքիայի ամենահին Librairie de Pera գրատունը որոշել է ավետարանն աճուրդի հանել Աթաթուրքի` 1934 թ-ին արված ձայնագրության և այլ պատմական արժեք ունեցող իրերի շարքում:

«Հայերեն տառերով գրված քրդերեն ավետարանը ստեղծվել է 1857 թ-ին և նախատեսված է եղել քրդաբնակ շրջաններում ապրող քրիստոնյա քրդախոս հայերի համար: Ավետարանի նախնական գինն աճուրդում կազմելու է շուրջ 2.500 թուրքական լիրա»,- ասել է գրատան տերը` Ուղուր Գուրաջարը:

Librairie de Pera-ն ստեղծվել է 1920 թ-ին և սա ընդհանուր առմամբ այստեղ կազմակերպված 71-րդ աճուրդն է: