Հռենոս գետի վրա նավ է այրվել
Գերմանիայի Հռենոս գետի վրա այրվել է «Ռեգինա» նավը, որի վրա եղել է 103 ուղևոր Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև անձնակազմի 40 անդամ: Նրանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Տասնյակ մարդիկ դիմել են բուժօգնության` ծխից թունավորման ախտանիշներով: Մի կնոջ մոտ ասթմայի նոպա է սկսվել: Հոսպիտալացվել է 4 մարդ:
Ուղևորներին փրկել է այն, որ հրդեհի բռնկումից հետո մեկ այլ նավ է անցնելիս եղել մոտակայքով և տեղափոխել է «Ռեգինայի» ուղևորներին:
Անձնակազմի 30 անդամ մնացել է նավամատույցին, որպեսզի վերականգնեն նավն ու այն բերեն աշխատանքային վիճակի:
Հրդեհը մարելու համար պահանջվել է 3 ժամ: Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհի առաջացման պատճառը էլեկտրականությունն հետ խնդիրներն են եղել:









