Սոս Սարգսյանը սրտի հետ խնդիրներ չունի և արդեն տանն է
Դերասան Սոս Սարգսյանն արդեն տանն է, այս մասին Tert.am–ին հայտնեցին Համազգային թատրոնից՝ նշելով, որ «սովորական խնդիրներ են, բոլորի նման և Սոս Արտաշեսովիչը սրտի հետ կապված առողջական խնդիրներ չունի»:
Նշենք, որ երեկ Հայաստանի ժողովրդական արտիստը պետք է մասնակցեր Փարաջանովի տուն-թանգարանում կայանալիք Կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը, սակայն միջոցառման նախօրեին նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն:










