Սիրիական բանակի երկու գեներալ անցել են Թուրքիա
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հավատարիմ զորքերից ևս երկու գեներալ մի քանի այլ զինվորականների հետ անցել են Թուրքիա և միացել են Սիրիական ազատ բանակին:
Այս գիշեր Թուրքիայի սահմանը հատել է 227 սիրիացի փախստական: Սիրիացի փախստականների ընդհանուր թիվը Թուրքիայում կազմում է 38.914 մարդ:
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով` Թուրքիայում գտնվում է սիրիացի շուրջ 600 զինվորական, այդ թվում` 20 գեներալ:









