Թուրքական կործանիչը սիրիական ուժերը չեն ոչնչացրել. Թուրքիայի գենշտաբ

21:10 • 13.07.12

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարել է, որ Սիրիան չի ոչնչացրել թուրքական RF-4E ռազմական օդանավը, որը հունիսի 22-ին թուրքական «Էրխաչ» ավիաբազայից օդ էր բարձրացել և անհետացել Միջերկրական ծովում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

 

«Դատափորձաքննության արդյունքում պարզվել է, որ վարկածը, ըստ որի մեր ինքնաթիռը, ինչպես նախկինում պնդվում էր, թե խփվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից, հերքվում է», - ասվում է թուրքական գենշտաբի հաղորդագրության մեջ:

 

Թուրքական RF-4E կործանիչը հունիսի 22-ին անհետացել էր ռադարների էկրաններից՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում:


Հիշեցնենք, որ անմիջապես միջադեպից հետո Անկարան հայտարարել էր, որ ռազմական ինքնաթիռը խփվել է սիրիական ՀՕՊ ուժերի կողմից: Սակայն հետագայում թուրքական պաշտոնական անձիք ընդունեցին, որ օդանավը խփող հրթիռի հետքեր չեն հայտնաբերվել: