Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն կայցելի Հայաստան

16:55 • 13.07.12

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հուլիսի 14-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:


Գրիգոլ Վաշաձեն հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: